Կաթոլիկ եկեղեցին քննադատել է Իտալիայի կառավարության ծրագիրը, համաձայն որի օրենք է ընդունվելու քաղաքացիական ամուսնությունների վերաբերյալ, ինչը պաշտպանելու է սեռական փոքրամասնությունների իրավունքը: Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Գենուայի կարդինալ Անջելո Բանյասկոն միանգամայն տարբեր իրականություն է անվանել ընտանիքի իրավունքները և այլ հարաբերությունների իրավունքները: Նրա խոսքով համասեռամոլների իրավունքները արդեն ամբոջապես պաշտպանված են գործող օրենսդրությամբ: Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարան էին բողոքել մի քանի միասեռ զույգեր, որից հետո դատարանը Իտալիայից պահանջել էր օրինականացնել միասեռ ամուսնությունները: Իտալիայի կառավարությունը հայտարարել էր, որ համապատասխան օրենքը կընդունի մինչը տարվա վերջ: