Լուիջի Չոտտի.Ավետարանը և մաֆիան անհամատեղելի են

//   Լուիջի Չոտտի.Ավետարանը և մաֆիան անհամատեղելի են

   Լուիջի Չոտտի.Ավետարանը և մաֆիան անհամատեղելի են

Հռոմում տեղի ունեցած  քրեական հեղինակություններից մեկի  հանդիսավոր թաղումը  ցնցել է իտալական հասարակությանը: Քաղցկեղից   65 տարեկանում մահացած գնչուական մաֆիայի ղեկավար Վիտորիո Կազամոնիկի հոգեհանգստի արարողությունը կատարվել էր օգոստոսի 20-ին Հռոմի հարավային արվարձանում գտնվող  սուրբ Հովհաննես Բոսկոյի տաճարում: Հասարակությունը ապշել էր  արարողության շքեղությունից. ուղղաթիռից վարդի թերթիկներ էին թափում,  նվագախումբը երաժշտություն էր նվագում <<Կնքահայրը>> ֆիլմից, դագաղը տանում էր սևաթույր վեց նժույգներով շքեղ կառքը, իսկ հրապարկում դրել էին հանգուցյալի մեծադիր նկարը: Նկարում Կազամոնիկին  պատկերված է  պարանոցից կախված խաչով , իսկ նկարի վրա գրված էր.<< Հռոմի արքա>>, <<Դու հաղթեցիր Հռոմին, հիմա կհաղթես դրախտը>>: Այս կապակցությամբ Հռոմի կաթոլիկ եպիսկոպոսությունը հայտարարել էր, որ եկեղեցու ներսում կատարվել էր սովորական արարողություն, իսկ արարողությունը կատարած քահանան ոչ մի պատկերացում չէր ունեցել թե ինչ է կատարվելու հրապարակում և ոչ մի հնարավորություն չէր ունեցել  խանգարել դրան: Այս առնչությամբ <<Վատիկանի ռադիոյով>> ելույթ է  ունեցել քահանա Լուիջի Չոտտին, ով հիմնադրել է << Լիբերա>> կազմակերպությունը, որի նպատակն է դիմակայել  մաֆիային: Քահանան իր խոսքում  խիստ քննադատության է ենթարկել հանցագործների կազմակերպած հանդիսավոր թաղումը այն համարելով պետությանը նետված հերթական մարտահրավերը: Չոտտին շեշտել էր, որ մաֆիան և Ավետարանը անհամատեղելի են և կոշտ քննադատության էր ենթարկել  մահացած հանցագործի կեղծ  կրոնականությունը: << Մենք դարձյալ բախվեցինք  վտանգավոր  իրականության հետ. կան մարդիկ, ովքեր օգտագործում են Աստծո անունը, օգտագործում են կրոնը իրենց նպատակների համար>>-ասել էր քահանա Լուիջի Չոտտին:

By | 2015-08-25T16:50:04+00:00 August 25th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն