Լիբիայում իսլամիստները շարունակում են առևանգել քրիստոնյաների

//Լիբիայում իսլամիստները շարունակում են առևանգել քրիստոնյաների

Լիբիայում իսլամիստները շարունակում են առևանգել քրիստոնյաների

Լիբիայում <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները առևանգել են աֆրիկացի երեք քրիստոնյաների: Առևանգումը տեղի էր ունեցել հուլիսի  11-ին, Սիրտ քաղաքի մոտ, սակայն միայն վեջերս այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին լիբիացի զինվորականները: Իսլամիստները առևանգված քրիստոնյաների փաստաթղթերի լուսանկարները տարածել էին համացանցում առանց մեկնաբանությունների:  Նշենք, որ այդ  շրջանը, որտեղ գերևարել են քրիստոնյաներին  համարվում է Լիբիայում ջիհադիստների գլխավոր  հենակայաններից մեկը: <<Fides>> գործակալության համաձայն Եգիպտոսի իշխանությունները քննարկում են քրիստոնյաներին փրկագնի դիմաց ազատելու հնարավորությունը: Իսկ հուլիսի 19-ին, լիբիական մեկ այլ քաղաքում` Մելիտեում առևանգել են նավթարդյունաբերական  մի ընկերության իտալացի 4 աշխատակիցների: Նրանց ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չի:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն