Լիբիայում ազատագրել են առևանգված 27 քրիստոնյաների

// Լիբիայում ազատագրել են առևանգված 27 քրիստոնյաների

 Լիբիայում ազատագրել են առևանգված 27 քրիստոնյաների

Լիբիայում իսլամիստ գրոհայինների կողմից առևանգված 27 եթովպացի քրիստոնյաներ ազատ են արձակվել  Եգիպտոսի միջամտության շնորհիվ: Գերությունից  ազատված քրիստոնյաներին  մայիսի 7-ին  ընդունել էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին: Քրիստոնյաներին ազատագրելու գործողությունների մանրամասնությունների մասին ոչինչ հայտնի չի, սակայն եգիպտական լրատվամիջոցները հաստատել են, որ այդ գործողություններին ուղղակիորեն մասնակցել են Եգիպտոսի բանակը և հետախուզությունը: Նախագահ աս Սիսին միայն հայտարարել էր. <<Եգիպտոսի իշխանությունները  բոլոր ջանքերը  ներդրել են  ազատելու և պաշտպանելու  եթովպացի  մեր եղբայրներին>>: Եգիպտոսի  գործողությունները բարձր գնահատականի են արժանացել Եթովպիայի  կառավարության և քաղաքական գործիչների կողմից:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն