Իրաքում քրիստոնյաների պաշտպանության հատուկ կոմիտե է ստեղծվել

//Իրաքում քրիստոնյաների պաշտպանության հատուկ կոմիտե է ստեղծվել

Իրաքում քրիստոնյաների պաշտպանության հատուկ կոմիտե է ստեղծվել

Fides գործակալության համաձայն` Իրաքի   վարչապետ Հայդար Ալ Աբադիի հրամանով    հատուկ կոմիտե է ստեղծվել, որը  տեղեկություններ է  հավաքելու և կոնկրետ քայլեր է ձեռնարկելու  բռնարարքներից պաշտպանելու երկրի քրիստոնյաներին: Կոմիտեն պետք է պայքարի  քրիստոնյաների առևանգումները   կասեցնելու և նրանց տները  անօրինական սեփականացնելու  դեպքերի դեմ:  Վերջերս նորաստեղծ կոմիտեի ղեկավարությունը հանդիպել էր Քաղդեա-կաթոլիկ  եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոյի հետ: Քննարկել էին  քրիստոնյաներին պաշտպանելու կոնկրետ գործողությունները, մասնավորապես  կոմիտեն կազմելու է անշարժ գույքի ցուցակը, որոնք խլել են քրիստոնեական ընտանիքներից, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների  ցուցակը, որոնք խլել են քրիստոնյաների սեփականությունը: Իրենց  հերթին էլ  քրիստոնեական թեմերը  և համայնքները  կոմիտեին տեղեկություններ են տրամադրելու  քրիստոնյաների առևանգման դեպքերի և առևանգողների մասին: Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում  Բաղդադում և մյուս քաղաքներում  հաճախակի են դարձել  կեղծ փաստաթղթերի միջոցով քրիստոնյաների  ունեցվածքը ապօրինի սեփականացնելու դեպքերը: Կարևոր դեր են խաղում կոռումպացված պաշտոնյաները: Իսկ առևանգված քրիստոնյաների համար փրկագին են պահանջում: Մեկ ամսվա ընթացքում Բաղդադում առևանգել էին չորս քրիստոնյաների, որոնցից երկուսին սպանել էին, չնայած հարազատները վճարել էին փրկագինը:

By | 2015-08-26T12:48:40+00:00 August 26th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն