Իրանում շարունակվում են հալածանքները կրոնական փոքրամասնությունների դեմ

//Իրանում շարունակվում են հալածանքները կրոնական փոքրամասնությունների դեմ

Իրանում շարունակվում են հալածանքները կրոնական փոքրամասնությունների դեմ

AINA գործակալության համաձայն` Քաղդեա-կաթոլիկ եկեղեցուց անօրինական բռնագրաված շենքը  Իրանի իշխանությունները   մտադիր են վերածել  մուսուլմանական աղոթքի կենտրոնի: Այս առնչությամբ  խորհրդարանում քրիստոնյա փոքրամասնությանը ներկայացնող պատգամավոր  Ջոնաթան Բեթ Քելիան բողոքել էր  Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կրոնական փոքրամասնությունների հարցերով  օգնական Հասան Յունեսին:Սակայն  վերջինս   հրաժարվել էր  քննարկել բողոքը: Ի դեպ  Հասան Յունեսին  հետախուզության և անվտանգության նախկին  նախարարն է, ում հրամանով  ձերբակալվել և  սպանվել են  բազմաթիվ այլախոհներ: Օգտվելով Իրանի կառավարության աջակցությունից շիա հոգևորականությունը շարունակում է պայքարը կրոնական փոքրամասնությունների դեմ: Անցյալ տարվա  ամռանը  ոստիկանները քանդել էին  սունի մուսուլմաններին պատկանող մզկիթը և խուզարկություն կատարել սունի հայտնի  իմամ Աբդուլա Մուսսա Զադեհի տանը: Բացի դա  տարբեր պատճառաբանություններով իրանական հատուկ ծառայությունները խանգարել են սունի մուսուլմանների աղոթքի հավաքույթները:

By | 2016-01-12T12:56:37+00:00 January 12th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն