Իրանի քրիստոնյաները ողջունել են ձեռք բերված համաձայնությունը

//Իրանի քրիստոնյաները ողջունել են ձեռք բերված համաձայնությունը

Իրանի քրիստոնյաները ողջունել են ձեռք բերված համաձայնությունը

 

Իրանի քրիստոնյաները ողջունել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և դրանում տեսնում են իրենց աղոթքների պատասխանը: Ինչպես գիտենք, հուլիսի14-ի երեկոյան Վիենայում ավարտվեցին այդ հարցի շուրջ ընթացող երկարատև բանակցությունները: Մինչ տարբեր երկրների քաղաքական գործիչները քննադատաբար են ընդունում  վերջնական համաձայնագիրը, Իրանում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել  տոնելու  այդքան երկար սպասված իրադարձությունը: Նրանց թվում են նաև քրիստոնյաները: <<Ես կարող եմ ասել, որ բոլոր քրիստոնյաները  ուրախ են, որովհետև ստացել են իրենց աղոթքների պատասխանը: Մենք աղոթում ենք և շնորհակալություն հայտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին  այս հրաշալի նորության համար>>-ասել էր  Իրանում Պապական միսիոներական կենտրոնի տնօրեն, քահանա Խորմոզ Ասլանի Բաբրոուդին: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն