Իսրայելում արգելել են ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել շաբաթ օրերին

//Իսրայելում արգելել են ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել շաբաթ օրերին

Իսրայելում արգելել են ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել շաբաթ օրերին

Իսրայելի լրատվամիջոցների համաձայն Աշխատանքային վեճերի իսրայելական դատարանը ժամանակավորապես արգելել է ֆուտբոլային հանդիպումներ անցկացնել շաբաթ օրերին: Դատարան հայց էին ներկայացրել մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր բողոքում են, որ հանդիպումների գրաֆիկը ստիպում է աշխատել նաև շաբաթ օրերին: Իսկ հրեականության ավանդույթների համաձայն շաբաթ օրը պետք է ձեռնպահ մնալ ցանկացած աշխատանքից: << Շաբաթ օրերին ֆուտբոլային խաղերի անցկացումը քրեական հանցագործություն է և այդ պատճառով ես արգելում եմ այդ օրերին հանդիպումներ անցկացնելը: Ներկայումս մեր երկրում շաբաթ օրերին աշխատելու իրավունք չկա: Ուստի ֆուտբոլիստները ևս շաբաթ օրը չեն աշխատելու >>-հայտարարել էր դատավորը: Դատարանի որոշումը Իսրայելի Ֆուտբոլի ասոցիացիային պարտավորեցնում է մինչև սեպտեմբերի 7-ը հանդիպումներ չանցկացնել շաբաթ օրերին: Սեպտեմբերի 7-ին կայանալու է դատական հաջորդ նիստը: Իսրայելական ԶԼՄ-ների համաձայն շաբաթ օրերին աշխատող ընկերությունները պետք է ստանան տնտեսության նախարարի հատուկ թույլտվությունը: Ներկայումս նախարար է Արիե Դերին, ով ծայրահեղ արմատական կրոնական կազմակերպության անդամ է: Ուստի շաբաթ օրերին ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու թույլտվություն ստանալու հավանականությունը շատ փոքր է:

By | 2015-08-28T21:19:38+00:00 August 28th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն