Իսլամիստ գրոհայինները եզակի Ավետարան են այրել Իրաքում

//Իսլամիստ գրոհայինները եզակի Ավետարան են այրել Իրաքում

Իսլամիստ գրոհայինները եզակի Ավետարան են այրել Իրաքում

Այցով Ռուսաստանում գտնվող Սիրիայի  գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդդին Հասսունը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ << Իսլամական պետություն>> խմբավորման անդամները  Իրաքի Մոսուլ քաղաքում  այրել են 90 կգ կշռող եզակի Ավետարանը: << Քահանան նրանց առաջարկել էր վաճառել գիրքը, սակայն գրոհայինները չէին համաձայնվել>>-ասել էր մուֆթին: Նա նշել էր, որ  աշխարհում չպետք է գոյություն ունենա <<կրոնական պատերազմ>> հասկացությունը: <<Կրոնը սրի միջոցով չի թափանցում մարդկանց սրտերը >>-ասել էր Սիրիայի գերագույն մուֆթին: Նա  բարի կամքի տեր մարդկանց կոչ էր արել  պայքարել, որպեսզի <<Իսլամական պետություն>> կոչվող վարակը դուրս չգա մերձավորարևելյան տարածաշրջանից և չտարածվի ամբողջ աշխարհում:

 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն