Իսլամիստները սպառնացել են սպանել Ասիա Բիբիին

//Իսլամիստները սպառնացել են սպանել Ասիա Բիբիին

Իսլամիստները սպառնացել են սպանել Ասիա Բիբիին

Պակիստանի իսլամիստները  երդվել են սպանել քրիստոնյա  Ասիա Բիբիին, անգամ եթե դատարանը նրան արդարացնի: Այս մասին տեղեկացրել է Ասիայի ամուսինը: Հիշեցնենք, որ հինգ երեխաների մայր Ասիա Բիբիին աստվածանարգության   մեղադրանքով  դատապարտել են մահապատժի: Նրա հարազատները և իրավապաշտպանները  հաստատում են, որ այդ մեղադրանքը կեղծ է: Քրիստոնյա այս կնոջը ազատ արձակելու կոչ են արել քաղաքական տարբեր գործիչներ, իրավապաշտպան կազմակերպություններ, Եվրոպայի տարբեր երկրներում  ցույցեր են անցկացվել Ասիային աջակցելու համար: Սակայն Պակիստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել այդ կոչերին: Ասիայի  ամուսնու`Աշիկ Մասիհի խոսքով իսլամիստ ծայրահեղականները խոստացել են վարձահատույց լինել Ասիայի սպանության համար: Իրավապաշտպանների կարծիքով, եթե վճռաբեկ դատարանը արդարացնի Ասիա Բիբիին, ապա նա և ընտանիքը ստիպված են լինելու հեռանալ Պակիստանից, հակառակ դեպքում իսլամիստ ծայրահեղականները հաշվեհարդար կտեսնեն Ասիայի հետ:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն