Մայիսի 24-ին Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում  ձայների մեծամասնությամբ օրինականցվեց միասեռ ամուսնությունները:Կողմ էր քվեարկել բնակչության 62%-ը, իսկ դեմ`37%-ը: Փաստորեն  Իռլանդիան դարձավ առաջին երկիրը, որտեղ համասեռամոլ ամուսնությունները  օրինականցվեց համաժողովրդական քվեարկությամբ: Մինչ դա Եվրամիության երկրներում այդ որոշումը ընդունում էին խորհրդարանների մակարդակով:Իռլանդիայում  հանրաքվեին մասնակցել էր մոտ 2միլիոն մարդ: Տեղեկացնենք, որ 20 տարի առաջ  համասեռամոլությունը այդ երկրում   քրեական հանցագործություն էր համարվում: 2010թվականին Իռլանդիայում  օրենք էր ընդունվել, որը միասեռ զույգերին թույլատրում էր պաշտոնապես քաղաքացիական միություններ կնքել: Սակայն այս միությունների իրավաբանական կարգավիճակը տարբերվում է սահմանադրությամբ պաշտպանված ամուսնության ինստիտուտից:  2013թվականին Իռլանդիայի կառավարությունը սահմանադրական ասամբլեա էր հրավիրել,որում քննարկվել էր միասեռ ամուսնությունների  օրինականացման հարցը: Ասամբլեան որոշել էր   այդ հարցը  դնել համաժողովրդական քվեարկության: