Lenta.ru-ի տեղեկացմամբ`Հյուսիսային Իռլանդիայից քարոզիչ Ջեյմս Մաքքոնելը  կկանգնի դատարանի առաջ իսլամի հասցեին վիրավորական արտահայտվելու  համար: Մասնավորապես նա իսլամը անվանել էր <<դժոխքի ծնունդ>>: Քարոզիչը հայտարարել է, որ իշխանություններին չի հաջողվի լռեցնել իրեն: <<Ոստիկանությունը փորձում էր ինձ լռեցնել և թելադրել, թե ինչ պետք է քարոզեմ: Դա անհեթեթություն է: Ես հավատում եմ խոսքի ազատությանը և շարունակելու եմ քարոզել Ավետարանը: Ես մուսուլմաններին դեմ չեմ, երբեք չեմ ատել նրանց: Բայց ես դեմ եմ  նրան, ինչին հավատում են նրանք>>-ասել էր 78-ամյա Մաքքոնելը:  Նշենք, որ անցյալ տարվա մայիսին  իր քարոզներից մեկում  Ջեյմս Մաքքոնելը  իսլամը անվանել էր  <<նոր չարիք>> և նախազգուշացրել, որ ամբողջ Բրիտանիայում  տարածված են մուսուլմանական խմբակներ: