Թունիսում ահաբեկչության համար մահապատիժ է նախատեսվում

Գլխավոր/Նորություններ/Թունիսում ահաբեկչության համար մահապատիժ է նախատեսվում

Թունիսի խորհրդարանը եռօրյա  քննարկումներից հետո  ձայների մեծամասնությամբ  հաստատել է փոփոխությունները  օրենսգրքում, որոնց համաձայն  ահաբեկչության համար մահապատիժ է նախատեսվում, իսկ  ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու համար` բանտարկություն:  Նոր օրենքները  աջակցում են  նաև հատուկ ծառայությունների աշխատանքին` մասնավորապես  թույլատրում են գաղտնալսել  հեռախոսային խոսակցությունները: Օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու պատճառը  հունիսի 26-ին  կատարված ահաբեկչությունն է, որի ժամանակ զինված իսլամիստ արմատականը  առողջարանային Սուս քաղաքում  հրազենից կրակ էր բացել  լողափում հանգստացող մարդկանց վրա: Արդյունքում զոհվել է 38 օտարերկրացի: