Երկրպագության բողոքական առաջնորդները ելույթ են ունեցել  Վատիկանում

//Երկրպագության բողոքական առաջնորդները ելույթ են ունեցել  Վատիկանում

Երկրպագության բողոքական առաջնորդները ելույթ են ունեցել  Վատիկանում

Երկրպագության բողոքական հայտնի  առաջնորդներ Դարլին Չեկը և Դոն Մոենը ելույթ են ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կողմից  կազմակերպված  հալածվող եկեղեցու համար էկումենիկ աղոթքի ժամանակ, որը տեղի էր ունեցել Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում: Աղոթքին մասնակցել էին հազարավոր քրիստոնյաներ : <<Չնայած առկա հարանվանական տարբերություններին, ես այսօր ականատես եղա, որ համատեղ երկրպագությունը և աղոթքը  օգնում են միաբանվելուն: Աղոթեք բոլոր նրանց համար, ովքեր  մեր օրերում հալածվում են Հիսուս Քրիստոսին հավատալու համար>>-ասել էր Դոն Մոենը: Ելույթ ունեցողների թվում էին նաև իտալացի հայտնի տենոր Անդրեա Բոչելլին և իսրայելցի երգչուհի Նոան: Ի դեպ` Ֆրանցիսկ I Պապը բազմիցս նշել է, որ պատրաստ է երկխոսության ավետարանական շարժման ներկայացուցիչների հետ: 2014 թվականի հունիսին Վատիկանում Պապը հանդիպել էր ավետարանական հայտնի  առաջնորդների հետ, որոնց թվում էին Քեննեթ Քոփլենդը, Ջոն և Քերոլ Արնոտները, Ջեյմս Ռոբինսոնը, Համաշխարհային ավետարանական  միության գլխավոր քարտուղար Գեոֆ  Տունիկլիֆը և եպիսկոպոս Թոնի Պալմերը: Իսկ ավելի վաղ Հռոմի Պապը Քեննեթ Քոփլենդին ուղղված իր տեսաերիզում խարիզմատներին և կաթոլիկներին հաշտվելու և միաբանվելու  կոչ էր արել:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն