Եվրոպայում ահաբեկչություններ կիրականացնեն իսլամիստների կողմից հավաքագրված եվրոպացի կանայք

Գլխավոր/Նորություններ/Եվրոպայում ահաբեկչություններ կիրականացնեն իսլամիստների կողմից հավաքագրված եվրոպացի կանայք
  • Եվրոպայում ահաբեկչություններ կիրականացնեն իսլամիստների կողմից հավաքագրված եվրոպացի կանայք

Սիրիայի Ռազմավարական  և ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆահադ ալ Մասրին Daily Mail-ին տված հարցազրույցում ասել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորումը ահաբեկչական հարձակումներ է ծրագրել ոչ միայն Մերձավոր Արևելքում  և Աֆրիկայում, այլ նաև Եվրոպայում, մասնավորապես Վատիկանում: Հարձակումների թիրախ են դառնալու  քրիստոնեական տաճարները և տեսարժան վայրերը: Մասրիի խոսքով Եվրոպայում ծրագրավորված   ահաբեկչություններին  մասնակցելու են իսլամիստների կողմից հավաքագրված եվրոպացի կանայք: Նրանցից մի քանիսը  արդեն մեկնել են Եվրոպա, որպես զբոսաշրջիկներ: Ֆահադ ալ Մասրիի տվյալներով ներկայումս առնվազն 10 կին  մարզվում է  <<Ալ Խանսա>> կանանց ահաբեկչական ճամբարում, որպեսզի հետագայում որպես մահապարտներ հարձակումներ իրականացնեն Եվրոպայի երկրներում: Ընդհանուր թվով  մահապարտների խմբում կան Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում  հավաքագրված 60 կանայք: