Եգիպտոսի նախագահը երկրորդ անգամ մասնակցել է Սուրբծննդյան պատարագին

Գլխավոր/Նորություններ/Եգիպտոսի նախագահը երկրորդ անգամ մասնակցել է Սուրբծննդյան պատարագին

Եգիպտոսի նախագահը երկրորդ անգամ մասնակցել է Սուրբծննդյան պատարագին

<<Fides>>  գործակալության համաձայն`Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ Սիսին  երկրորդ անգամ մասնակցել է  Սուրբ Ծննդյան  հանդիսավոր պատարագին  որը կատարել էր Ղպտի եկեղեցու Պատրիարք Թեոդորոս 2-րդը Կահիրեի  սուրբ Մարկոսի տաճարում: Նախագահը  ներկաներին  շնորհավորել էր Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Պատարագին ներկա հազարավոր  քրիստոնյաները  մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին դիմավորել նախագահին: Նշենք, որ անցյալ տարի ևս հունվարի 6-ի երեկոյան նախագահ ալ Սիսին  անսպասելիորեն  այցելել էր Կահիրեի կենտրոնում գտնվող սուրբ Մարկոսի եկեղեցին և մասնակցել պատարագի արարողությանը: Այսպիսով Աբդել Ֆաթահ Ալ Սիսին Եգիպտոսի առաջին նախագահն է , ով ներկա է գտնվել  Սուրբ Ծննդյան  պատարագին: Իսկ դա մեծ նշանակություն ունի Եգիպտոսի  8 միլիոն քրիստոնյաների համար: Ի դեպ հունվարի 7-ը Եգիպտոսում պաշտոնապես  հանգստյան օր  է ընդունված: