Եգիպտացի քրիստոնյան ազատվել է գերությունից

Գլխավոր/Նորություններ/Եգիպտացի քրիստոնյան ազատվել է գերությունից

Եգիպտացի քրիստոնյան ազատվել է գերությունից

Եգիպտացի քրիստոնյա բժիշկ Վադի Ռամսիսը 92 օր իսլամիստ գրոհայինների մոտ գերության մեջ էր եղել: 63-ամյա Ռամսիսը խոստովանել է, որ շարունակական կտտանքներին ու ծանր պայմաններին իրեն օգնել է դիմանալ հավատքը: Վադի Ռամսիսը Կահիրեի ղպտի ուղղափառ հիվանդանոցում բժիշկ է: Իսլամիստ գրոհայինները Ռամսիսին առևանգել էին նրա հարազատ Էլ Արիշ քաղաքում և հարազատներից 200 հազար ամերիկյան դոլար փրկագին էին պահանջել: Գերության ընթացքում նրան պահել էին անապատում, ենթարկել կտտանքների և ստորացումների: << 92 օրերի ընթացքում աչքերս և ձեռքերս կապված էին: Տանջում էին, կոտրել են ուսս և երկու կողոսկրերս>>-լրագրողներին պատմել էր Վադի Ռամսիսը: Նրա խոսքով` կրած տանջանքները իրեն օգնել են հոգեպես վերափոխվել:<<Գերության ժամանակ ես երկար մտածում էի իմ մեղքերի մասին, խնդրում էի Աստծուն, որ ինձ ազատի գերությունից, որպեսզի կարողանամ խոստովանել և հաղորդություն ընդունել: Եվ Աստված կատարեց խնդրանքս>>- եզրափակել էր քրիստոնյա բժիշկը: