ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման <<Իսլամական պետություն>> խմբավորման և ծայրահեղականության վերաբերյալ ելույթ է ունեցել Պենտագոնում: << Իսլամական պետությունը կորցրել է Իրաքում զավթած տարածքների ավելի քան քառորդը>>-ասել էր Օբաման: Նրա խոսքով` իսլամիստների շարքերում կռվելու համար Սիրիա մեկնող օտարերկրացիների հոսքը կանգնեցնելու  համար պետք է բոլոր երկրները համատեղ միջոցներ ձեռք առնեն: <<Իսլամական պետության գաղափարախոսությունը մեծ սպառնալիք է ոչ միայն այդ տարածաշրջանի համար, այլ նաև դրա սահմաններից դուրս>>- նշել էր ԱՄՆ-ի նախագահը` ի նկատի ունենալով վերջերս Թունիսում, Քուվեյթում և Լիբիայում իրականացված ահաբեկչությունները: <<Մենք երբեք չենք պատերազմի  իսլամի դեմ: Որպեսզի  պարտության մատնենք ահաբեկչական այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են Ալ Քաիդան, <<Իսլամական պետությունը>>, պետք է վարկաբեկենք նրանց գաղափարախոսությունը: Գաղափարախոսությանը պարտության են մատնում  ոչ թե  զենքի  միջոցով, այլ ավելի լավ գաղափարների>>- եզրափակել էր Բարաք Օբաման: