Reuters-ի տեղեկացմամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  խոր մտահոգություն է հայտնել  ողջ աշխարհում հակահրեականության աճի վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնի սինագոգում  մայիսի 22-ին  կայացած արարողության ժամանակ: <<Վերջին տարիներին  մենք  տագնապով ականատես ենք դառնում հակահրեականության աճին աշխարհի այն մասերում, որտեղ մի քանի տարի առաջ նույնիսկ անհնար էր դա պատկերացնել>>- ասել էր Օբաման: Նա նշել էր, որ հակահրեականությունը   ուղղակի մարդկային քմահաճույք չի, որովհետև նման տրամադրությունները եզակի դեպքեր չեն: ԱՄՆ-ի նախագահի կարծիքով անցյալի փորձը չպետք է անտեսել, քանի որ հակահրեականությունը միշտ էլ  սպառնացել է համամարդկային արժեքներին: