Բանտում դաժան ծեծի են ենթարկել Սաիդ Աբեդինիին

//Բանտում դաժան ծեծի են ենթարկել Սաիդ Աբեդինիին

Բանտում դաժան ծեծի են ենթարկել Սաիդ Աբեդինիին

Իրանում բանտարկված ԱՄՆ-ի քաղաքացի, ծագումով իրանցի քրիստոնյա հովիվ Սաիդ Աբեդինիին հերթական անգամ դաժան ծեծի են ենթարկել բանտակիցները: Միջամտել են բանտի հսկիչները: Հիշեցնենք, որ Աբեդինին Իրանում ձերբակալվել է 2013 թվականի հունվարին և քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով դատապարտվել 8 տարվա բանտարկության: Նա գտնվում է Ռաջայ Շահրի կոչվող բանտում, որտեղ պահում են ամենավտանգավոր և դաժան հանցագործների: Հովիվը բազմիցս ենթարկվել է ծեծի և բռնությունների ոչ միայն կալանավորների, այլ նաև բանտի ծառայողների կողմից, ինչի հետևանքով առողջական խնդիրներ ունի: Հովվի կինը և նրա շահերը պաշտպանող <<Օրենքի և արդարադատության ամերիկյան կենտրոնը>> ջանում են հասնել Աբեդինիի ազատ արձակմանը: Ընթացիկ տարվա հունվարին Նագմեհ Աբեդինին հանդիպել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպման ժամանակ նախագահը հավաստիացրել էր, որ հովվին բանտից ազատ արձակելը Ամերիկայի համար շատ կարևոր է և տեղեկացրել էր, որ Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաև այդ հարցին: Նշենք, որ Սաիդ Աբեդինիին ազատ արձակելու կոչով և պահանջով հանդես են եկել ամերիկացի կոնգրեսականներ, միջազգային իրավապաշտպան և քրիստոնեական զանազան կազմակերպություններ: Ընթացիկ տարվա հունվարին CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջաֆար Զարիֆին հարց էին տվել հովիվ Աբեդինիի մասին: Նախարարը պատասխանել էր, որ իրենց երկրում գոյություն ունեն ներման տարբեր միջոցներ, որոնք կարելի է կիրառել նման դեպքերում:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն