Ա. Բորտնիկով. Իսլամական խմբավորումները հզորացել են որոշ պետությունների վարած երկակի քաղաքականության շնորհիվ

Գլխավոր/Նորություններ/Ա. Բորտնիկով. Իսլամական խմբավորումները հզորացել են որոշ պետությունների վարած երկակի քաղաքականության շնորհիվ

Ա. Բորտնիկով. Իսլամական խմբավորումները հզորացել են որոշ պետությունների վարած երկակի քաղաքականության շնորհիվ

<<Իսլամական պետություն>> խմբավորումը հզորացել է  համաշխարհային և  տարածաշրջանային որոշ պետությունների վարած երկակի քաղաքականության  շնորհիվ>>-հայտարարել էր Ռուսաստանի  Անվտանգության Դաշնային Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը  ԱՊՀ երկրների  անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդում: <<Ներկայումս միջազգային հանրությունը  բախվել է նոր մարտահրավերի`ահաբեկչական  ինտերնացիոնալի հետ հանձինս <<Իսլամական պետություն>> խմբավորման>>-նշել էր Ա. Բորտնիկովը: Նրա խոսքով ահաբեկչական այս նախագիծը  հայտնվել է տխրահռչակ արաբական գարունից հետո, հզորացել է  որոշ պետությունների երկակի քաղաքականության շնորհիվ, որոնք ահաբեկչական խմբավորումների միջոցով  փորձում են լուծել իրենց   ռազմավարական խնդիրները Ասիայում և Աֆրիկայում: Արդյունքում այդ պետությունները աշխարհը կանգնեցրել են  կրոնական բախումների առաջ, որոնք վտանգավոր են իրենց կործանարար հետևանքներով:<< Իսլամական պետությանը>>  և նրան աջակցող ուժերին  հաջողվել է  արմատապես փոխել  քաղաքական և միջհարանվանական  իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները<< Իսլամական պետություն>>, <<Ան Նուսրայի ճակատ>> և մի շարք այլ խմբավորումներ   տարածել են ծայրահեղական գաղափարները և իրենց շարքերը գրավել հատկապես երիտասարդությանը>> ասել էր Ա. Բորտնիկովը: