Ավստրիան անհանգստացած է  ծայրահեղականության տարածմամբ

Գլխավոր/Նորություններ/Ավստրիան անհանգստացած է  ծայրահեղականության տարածմամբ

Ավստրիան անհանգստացած է  ծայրահեղականության տարածմամբ

Ավստրիայում  լիբերալ մուսուլմանների կողմից անցկացվել է  սոցիալական հարցում  <<վախենում եք արդյոք երկրում  արմատական իսլամական կազմակերպությունների հզորացումից >>թեմայով: Հարցվածների ավելի քան 55%-ը պատասխանել էր, որ  մտահոգված է  այդ հարցով և վտանգ է  տեսնում իսլամական ահաբեկչական կազմակերպությունների գործունեության մեջ: Ավստրիական լրատվական գործակալություններից մեկի համաձայն ավստրիացիների  60%-ը անհանգստացած են  ծայրահեղականության  տարածմամբ: Քաղաքացիները  բարձր են գնահատել երկրի կառավարության որոշումը, համաձայն որի  խիստ հսկողության տակ է առնված  ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում  նաև իսլամական: Դա նպատակ ունի  մեկուսացնել արմատականության  և ծայրահեղականության օջախները և դադարեցնել երիտասարդության հավաքագրումը  Մերձավոր Արևելքում իսլամիստների շարքերում կռվելու համար: