Ավելացել են  բռնարարքները Հնդկաստանի քրիստոնյաների դեմ

//Ավելացել են  բռնարարքները Հնդկաստանի քրիստոնյաների դեմ

Ավելացել են  բռնարարքները Հնդկաստանի քրիստոնյաների դեմ

<<Catholic Secular Forum >> քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության Հնդկաստանում քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ հրապարակած զեկույցի  համաձայն 2015 թվականին  քրիստոնյաների  դեմ կատարվել է  ավելի քան 200  հանցահործություններ և բռնարարքներ: Սպանել են բողոքական 7 հովվի, ընդհանուր թվով տուժել են 8 հազար քրիստոնյաներ: Զեկույցի համաձայն հարձակումները  իրականացրել են  հինդու ծայրահեղականները, որոնց գաղափարախոսության համաձայն Հնդկաստանը միայն հինդուների համար է: Այս  գաղափարախոսության հետևորդները  ատում են քրիստոնյաներին և մուսուլմաններին, կազմակերպում հալածանքներ և զինված հարձակումներ: Քրիստոնյաներին մեղադրում են հինդուներին ստիպողաբար   քրիստոնեության դարձնելու համար, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը:  Հակառակը` հաճախակիացել են  քրիստոնյաներին բռնի հինդուիզմի դարձնելու դեպքերը: Քրիստոնյա իրավապաշտպանները նշել են, որ  նախորդ տարի  <<Rashtriya Swayamsevak Sangh>> հինդու ազգայնական կազմակերպությունը ամրապնդել է իր դիրքերը Հնդկաստանի քաղաքական համակարգում: Ներկայումս այդ կազմակերպությունը ունի ավելի քան 15 միլիոն ակտիվիստներ, որոշ վայրերում  նրանց աջակցում են ոստիկանությունը, դատարանը և պետական իշխանությունը: Զեկույցի հեղինակները  նշել են նաև,  որ վերջերս  Հնդկաստանի իրավասու կառույցները  ավելի հաճախ են մերժում երկարացնել  աղքատներին և անօթևաններին օգնություն ցուցաբերող  քրիստոնյա միսիոներների, վանական միաբանությունների  անդամների  մուտքի արտոնագրերը:

By | 2016-01-21T13:51:48+00:00 January 21st, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն