Աստանայում սկսվել է համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարը

//Աստանայում սկսվել է համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարը

Աստանայում սկսվել է համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարը

Հունիսի 10-ին Աստնայում իր աշխատանքն  է սկսել համաշխարհային կրոնների առաջնորդների V համագումարը, որին մասնակցում են  քաղաքական հայտնի գործիչներ: Համագումարում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա  դատապարտել է կրոնական ծայրահեղականությունը` ասելով, որ  ահաբեկչությունը իրականացնում են <<Իսլամական պետություն>>, << Բոկո հարամ>>,<<Ալ Շաբաբ>>, <<Ալ Քաիդա>> և այլ իսլամական ահաբեկչական խմբավորումները:  Պան Գի Մունի խոսքով  կրոնը չի  բռնություններ առաջացրել, այլ մարդկանց   որոշակի  խմբավորումներ, որոնք որոշել են  բռնարարքները արդարացնել կրոնով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է կրոնական առաջնորդների  կարևոր դերը խաղաղության հաստատման գործում: Նրանք կարող են  լուծել  այդ խնդիրը միաբանվելով: Համագումարում ելույթ է ունեցել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նա սրբապղծություն էր անվանել  իսլամի օգտագործումը ծայրահեղականությունը և ահաբեկչությւոնը արդարացնելու համար: Նախագահի խոսքով << Իսլամական պետություն>> խմբավորման գործողությունների հետ կապված  համընդհանուր ահաբեկչության սպառնալիքը ավելի իրական է դառնում:

 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն