Աուդիո Աստվածաշնչեր ամերիկացի զինվորների համար

//Աուդիո Աստվածաշնչեր ամերիկացի զինվորների համար

Աուդիո Աստվածաշնչեր ամերիկացի զինվորների համար

<<Հավատը լսելուց է >> ընկերությունը ավելի քան 530 հազար թվային աուդիո Աստվածաշնչեր է տրամադրելու  ամերիկյան զինված ուժերին: Այս մասին տեղեկացնում է invictory.com  կայքը: Աուդիո Աստվածաշունչը, որ   չափերով հավասար է մաստակի տուփի, կոչվում է BibleStick: Նրանում ընդգրկված է Նոր Կտակարանը և հատուկ ընտրված սաղմոսներ: Աուդիո Աստվածաշունչը հարմար է պահել  զինվորական համազգեստի գրպաններում, բավականին ամուր է և կայուն խոնավության դեմ: Աուդիո Աստվածաշնչեր առաջին անգամ  թողարկվել են   2008 թվականին: <<Հավատը լսելուց է >> ընկերությունը արդեն 40 տարի համագործակցում է ոչ առևտրական  կազմակերպությունների հետ, թողարկում է աուդիո Աստվածաշնչեր, ինչպես նաև Սուրբ Գրվածքները թարգմանում է 900 լեզուներով: Սկզբում թվային Աստվածաշնչերը սկսեցին թողարկել բանակային քահանաների  պահանջով:<<Երբ ամերիկացի զինվորները գտնվում էին Աֆղանստանում և Իրաքում, քահանաները դիմեցին մեզ  և խնդրեցին ինչ որ ձևով Աստծո խոսքը հասցնել  18-24 տարեկան զինվորներին>>-պատմել է ընկերության ներկայացուցիչը: Ներկայումս նման Աստվածաշնչերի պահանջը շատ մեծ է և շարունակում է աճել: Աուդիո Աստվածաշնչի 16 հազար  պահանջ կա բանակային քահանաների կողմից: Նշենք, որ այդ սարքը հավանության է արժանացել հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմի կողմից:  <<Դա հրաշալի գաղափար է  և ես հավանություն եմ տալիս: Զինվորները իրենց ընտանիքներից,  եկեղեցիներից  հեռու են գտնվում: Ուստի մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի նրանք կարողանան լսել  Աստծո Խոսքը և պահեն հավատը: Շատ զինվորներ խոստովանել են, որ Աստվածաշունչն է իրենց ամենահզոր զենքը>>-ասել էր Գրեհեմը: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն