Անվտանգության խստացված միջոցներ Վատիկանում

//Անվտանգության խստացված միջոցներ Վատիկանում

Անվտանգության խստացված միջոցներ Վատիկանում

Մայիսի 13-ին սուրբ Պետրոսի հրապարակում  հավատացյալների հետ  Հռոմի Պապի   հանդիպման  ժամանակ  Վատիկանի և Իտալիայի  ոստիկանությունը ձեռք էին առել   անվտանգության խստացված միջոցներ: Ոստիկանությունը Սուրբ Պետրոսի տաճարին հարակից փողոցներում  փակել էր տրանսպորտի երթևեկությունը,  հրապարակ մտնողներին խուզարկում էին, ստուգում պայուսակները: Վատիկանի պաշտոնյաները խոստովանել էին, որ դա կապված է  իսլամիստների կողմից Պապի դեմ  հնարավոր հարձակման սպառնալիքի հետ:  Իսկ ոստիկանությունը բացատրել էր, որ այդ գործողությունները  փորձեր էին և այդ կերպ անվտանգության ծառայության աշխատակիցները ծրագրում են անվտանգության այն միջոցները, որոնք  պետք է իրականացվեն Հոբելյանական տարվա տոնակատարության ժամանակ, երբ Վատիկան կժամանեն  մեծ թվով ուխտավորներ  և զբոսաշրջիկներ:  

About the Author:

Թողնել Հաղորդագրություն