Անգլիկան եկեղեցին դադարեցրել է հարաբերությունները Եպիսկոպոսական եկեղեցու հետ

//Անգլիկան եկեղեցին դադարեցրել է հարաբերությունները Եպիսկոպոսական եկեղեցու հետ

Անգլիկան եկեղեցին դադարեցրել է հարաբերությունները Եպիսկոպոսական եկեղեցու հետ

Անգլիկան եկեղեցու համաշխարհային միության ղեկավարները որոշում են ընդունել  ժամանակավորապես դադարեցնել անգլիկան համայնքի կյանքին  ԱՄՆ-ի Եպիսկոպոսական  եկեղեցու մասնակցությունը: Պատճառը  Եպիսկոպոսական  եկեղեցում  բացահայտ համասեռամոլ  Ջին Ռոբինսոնին եպիսկոպոս օծելն է, ինչպես նաև միասեռ զույգերի ամուսնական արարողություններ կատարելը:  Այդ առիթով Եպիսկոպոսական եկեղեցին  սկսել էր վիճաբանել  աշխարհի մյուս  վայրերում գտնվող անգլիկան եկեղեցիների հետ, ինչի պատճառով կորցրել է  իր հետևորդների մի մասին: <<Սուրբ Գրքի վրա հիմնված ավանդական ուսմունքը աջակցում է ամուսնությանը, որպես տղամարդու և կնոջ միջև միության:Ամուսնության նկատմամբ  Եպիսկոպոսական եկեղեցու վերաբերմունքի փոփոխությունը  մերժում է  ամուսնության վերաբերյալ Անգլիկան եկեղեցու ուսմունքը>>-ասված է   Անգլիկան միության ղեկավարների հանդիպման ժամանակ ընդունված  հայտարարության մեջ: Հանդիպման ժամանակ  որոշում է ընդունվել, համաձայն որի  երեք տարի   Եպիսկոպոսական  եկեղեցին  իրավունք չի ունենա անգլիկաններին ներկայացնելու  քրիստոնեական և միջկրոնական  կառույցներում, զրկվում է Անգլիկան եկեղեցու  դավանաբանության  և կառավարման հարցերի քննարկումներին մասնակցելուց և որոշումներ ընդունելուց:

By | 2016-01-18T15:26:08+00:00 January 18th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն