ԱՄՆ-ում ցանկանում են պաշտպանել եկեղեցիներին

Գլխավոր/Նորություններ/ԱՄՆ-ում ցանկանում են պաշտպանել եկեղեցիներին

Christian Post-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Գերագույն դատարանի  երկրի ողջ տարածքում միասեռ ամուսնությունները օրինականցնելու վերաբերյալ  ընդունած որոշումից հետո  Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները առաջարկել են  օրենսդրական մակարդակով պաշտպանել  եկեղեցիներին և կրոնական մյուս կազմակերպություններին  հնարավոր տուգանքներից և Հարկային վարչության, ինչպես նաև դաշնային  կառավարության մյուս մարմինների հալածանքներից: ԱՄՆ-ում եկեղեցիները և կրոնական կազմակերպությունները պետությունից ստանում են հարկային  արտոնություններ: Իսկ այժմ այդ արտոնությունները կարողեն են  վերանայել կամ ամբողջովին դադարեցնել այն  կազմակերպությունների համար, որոնք դեմ են միասեռ ամուսնություններին:  <<Դրված է այս հարցը.  մենք կշարունակենք մնալ այն ազգը, որ պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի ազատությունը , թե  կպարտադրենք բոլորին  համապատասխանել իշխանության կողմից թելադրված համոզմունքների ընդհանուր համակարգին>>- ասել է կոնգրեսական Բարի Լաուդերմիլկը:  Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ  աջակցում է բազմակարծությանը  և հավաստել էր  կրոնական ազատությանը իր խորը նվիրվածության մասին: