ԱՄՆ-ում նշել են Հավատքի ազատության օրը

//ԱՄՆ-ում նշել են Հավատքի ազատության օրը

ԱՄՆ-ում նշել են Հավատքի ազատության օրը

Հունվարի 16-ին  ԱՄՆ-ում նշել են  հավատքի ազատության օրը: Ավանդաբար այդ օրը ամերիկացիները  հիշում են իրենց երկրի պատմությունը, քաղաքացիական իրավունքների և  դավանանքի ազատության համար մղված  պայքարը: ԱՄՆ-ի նախագահը  հանդես է գալիս ամերիկացիներին ուղղված  ուղերձով,որում կոչ է  արվում   տոնը  արժանավայել նշել ընտանիքներում, դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, աշխատավայրերում: Ուսումնական հաստատություններում անցկացվել են տոնական համերգներ: Կազմակերպվել են  Ամերիկայի պատմության կարևոր իրադարձությունները ներկայացնող  փոքրիկ բեմադրություններ: Այդ ամենը նպատակ ունի  ամերիկացի դպրոցականներին   ծանոթացնել երկրի պատմությանը, որպեսզի նրանք   գիտակցեն և գնահատեն  այն ամենը,  ինչին հասել է երկիրը երկար տարիների ընթացքում: Նշենք, որ 1786 թվականի հունվարի 16-ին  Վիրջինիա նահանգի  Գլխավոր Ասամբլեան  հաստատել էր << Վիրջինիա  նահանգում  դավանանքի ազատության >>  վերաբերյալ օրենքը,  որի հիմնական դրույթները մշակել էր Թոմաս Ջեֆերսոնը: Այս օրենքը ազդեցություն էր ունեցել ԱՄՆ-ի Սահմանադրության  Առաջին փոփոխության ընդունման վրա, որը երաշխավորում է  հավատքի ազատությունը:  

By | 2016-01-18T15:28:18+00:00 January 18th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն