BBC-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի կառավարությունը որոշում է ընդունել  հատուկ բաժին ստեղծել, որը համացանցում կպայքարի << Իսլամական պետություն>> խմբավորման  քարոզչության դեմ: Այդ բաժինը ստեղծվելու է պետական անվտանգության նախարարության  կազմում, սակայն համագործակցելու է  դաշնային և տեղային  անվտանգության  կառույցների հետ: Կալիֆորնիայում կայանալու է  ազգային անվտանգության գործակալությունների  ներկայացուցիչների  հանդիպումը բարձր տեխնոլոգիական ընկերությունների մասնագետների հետ: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ քննարկելու են և պլանավորելու  նորաստեղծ բաժնի աշխատանքը: