ԱՄՆ-ում կայացել է  ամերիկյան  երիտասարդական <<Passion  2016>> լայնամասշտաբ  քրիստոնեական կոնֆերանսը, որին մասնակցել էր ավելի քան 40 հազար մարդ: Կոնֆերանսը անցկացվել էր երեք սրահներում` երկուսը Ատլանտա քաղաքում, իսկ մեկը` Հյուսթոն քաղաքում: Հեռուստակամուրջների միջոցով  կապ էր պահպանվել այդ վայրերի միջև: Կոնֆերանսին ներկա էին ամերիկյան բոլոր  50 նահանգների ավելի քան 1680 քոլեջների և համալսարանների ներկայացուցիչներ: Կոնֆերանսին մասնակցում էին  51 երկրների պատվիրակություններ, իսկ կոնֆերանսը ուղիղ եթերով դիտում էին 145 երկրներում: Միջոցառման ժամանակ քարոզեցին  քրիստոնյա հեղինակավոր առաջնորդներ, ովքեր իրենց խոսքով  երիտասարդ սերնդին փոխանցում էին  Աստծո հանդեպ սիրո կրակը: Կոնֆերանսում ելույթ էին ունեցել Լուի Գիգլիոն, Րավի Զաքարիասը, Ջոն Փայփերը, Քրիսթին  Թեյնը, Լևի Լուսկոն, իսկ փառաբանությունը առաջնորդում էին <<Passion>> եկեղեցու փառաբանության թիմը, Քրիս Թոմլինը, Մեթ Րեդմանը, << Hillsong United>> խումբը և այլոք: Ավանդույթի համաձայն կոնֆերանսի ժամանակ հավաքեցին հատուկ զոհաբերություն, որը այս անգամ նախատեսված է Սիրիայում մանկական հիվանդանոցի կառուցման համար: Նշենք, որ <<Passion>> շարժումը ստեղծվել է 1995թվականին Ատլանտայում: հովիվ Լուի Գիգլիոն և նրա թիմը  ջանում են բարձրացնել Սուրբ Հոգով  վերափոխված և Հիսուսին նվիրված  երիտասարդ սերունդ: