Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանը Բելգիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ահաբեկչությունը լուրջ սպառնալիք է ոչ  միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Նրա խոսքով ավելի քան չորս տարի Սիրիան ենթարկվում է իսլամիստ ահաբեկիչների հարձակմանը, ինչին աջակցում են արտաքին ուժերը: Նախարարը կարծիք էր հայտնել, որ  համաշխարհային հանրությունը պետք է դեմ կանգնի այս երևույթին, քանի որ դա սպառնալիք է դառնալու ամբողջ աշխարհի համար: Այման Սուսանը ափսոսանք էր հայտնել, որ  Արևմուտքի որոշ պետություններ աջակցում են Սիրիայում գործող  իսլամիստ խմբավորումներին, որով  խախտում են  եվրոպական ժողովուրդների հիմնական շահերը և խախտում են ՄԱԿ-ւի Անվտանգության Խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի բանաձևը: Հանդիպմանը ներկա եվրոպացի պատվիրակները խոստացել են  մոբիլիզացնել  եվրոպական հասարակական կարծիքը ընդդեմ  Սիրիայի նկատմամբ Արևմուտքի վարած քաղաքականության: