Ալժիրում կայացել է կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի միջազգային կոնֆերանս

Գլխավոր/Նորություններ/Ալժիրում կայացել է կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի միջազգային կոնֆերանս
  • Ալժիրում կայացել է կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի միջազգային կոնֆերանս

Ալժիրում կայացել է կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի միջազգային կոնֆերանս

Հուլիսի  22-23-ը  Ալժիրում կայացել է կրոնական ծայրահեղականության  դեմ պայքարի հարցերին նվիրված  միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են  ավելի քան 50 երկրների և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսը կազմակերպվել էր Ալժիրի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի համագործակցությամբ: Հանդիպման մասնակիցները  կիսվում էին իրենց երկրներում  ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի պրակտիկայով: Կոնֆերանսի աշխատանքները  նվիրված էին  մի քանի ուղղությունների, մասնավորապես  երկխոսության կուլտուրայի զարգացմանը, հանդուրժողականության և դեմոկրատիայի ամրապնդմանը և այլն: Մեծ ուշադրություն էր հատկացվել  ուսուցման և մասնագիտական պատրաստության մեթոդներին, գործատիրոջ և աշխատողի հարաբերություններին, ԶԼՄ-ների դերին և այլ հարցերի: Մասնակիցները քննարկել էին նաև  կրոնի արմատականացման դեմ պայքարում քաղաքացիական հասարակության հնարավոր դերի  հարցը: