Ադրբեջանի  Ազգային անվտանգության նախարարությունը վնասազերծել է <<Իսլամական պետության>>  մի խումբ գրոհայինների: Հաստատվել է, որ  այդ մարդիկ անդամակցել են  Սիրիայի և Իրաքի տարածքում գործող իսլամական ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև<<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում  մասնակցել են  մարտական  գործողությունների:  5 ձերբակալվածներն  էլ Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանց հանդեպ Գլխավոր քննչական վարչությունը գործ է հարուցել մի շարք հոդվածներով: Դատարանը նրանցից մեկին արդեն դատապարտել է 13 տարվա բանտարկության` ծանր հանցագործությունների կատարելու մեղադրանքով: Մյուսների նկատմամբ շարունակվում  են քննչական գործողությունները: Նրանց սպառնում է  20 տարուց մինչև ցմահ ազատազրկում: