ТБН-Россия հանրային հեռուստաալիքի աշխատակիցները  կոչ են արել քրիստոնյաներին  միանալ  հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինի  առողջության վերականգման համար բարձրացվող աղոթքներին: <<Սիրելի քույրեր և եղբայրներ: Այսօր ТБН-Россия հեռուստաալիքի թիմը  կոչ է անում  միաբանվել մեզ հետ  և միասնական Հոգով աղոթքներ բարձրացնել  մեր ալիքի նախագահ Իգոր Նիկիտինի  ֆիզիկական ուժերի վերականգման համար: Ներկայումս Իգոր Յուրևիչը բուժման կուրս է անցնում, սակայն հասկանում ենք, որ  նրա առողջությունը   միայն բժիշկների ձեռքերում չի: Հիվանդությունը նահանջում է և օրգանիզմի վերականգման համար ժամանակ է անհրաժեշտ: Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը  և մեր մեծ ընտանիքի անդամը դառնալու ձեր  ցանկությունը: Մենք  ապավինում ենք  Բարձրյալի օգնությանը, և հավատում ենք Իգոր Նիկիտինի  լիակատար վերականգմանը և բժշկությանը, ով երկար տարիներ իր ուժերը նվիրել է ողջ աշխարհում  Աստծո խոսքի տարածմանը>>-ասված է   ТБН-Россия հանրային հեռուստաալիքի մամուլի ծառայության հայտարարությունում: